Ծաղկահովիտ համայնքում իրականացվեց աղետների ռիսկերի կառավարման թեմայով քննարկում
Ծաղկահովիտ համայնքում իրականացվեց աղետների ռիսկերի կառավարման թեմայով քննարկում
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագրի շրջանակներում Ծաղկահովիտ համայնքում կազմակերպվեց «Աղետների ռիսկերի կառավարումը Ծաղկահովիտ համայնքում» թեմայով քննարկում:
Մինչև քննարկումը ՀԿ-ի աշխատակազմը փորաձագետի հետ իրականացրել էր աղետների ռիսկերի գնահատում և մշակել համայնքի աղետների ռիսկերի կառավարման պլան՝ համաձայնեցնելով այն ԱԻՆ համապատասխան բաժնի հետ:
Քննարկմանը հրավիրվել և մասնակցում էին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնի, ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցները, Արագածի ՀՓՋ-ի հրամանատարը, «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրենը, ՀՀ Արագածոտնի մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչները, Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմը և բնակավայրերի վարչական ղեկավարները։ Քննարկման ընթացքում ներկայացվեց Ծաղկահովիտ համայնքի համար մշակված «Աղետների ռիսկի կառավարման» պլանը։
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության/ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:
