Խրամորթում ականը պայթել է խաղաղ բնակչի տան բակում. Վիրավորում է ստացել մեջքից. Արցախի ՆԳՆ

Այսօր, ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել: Այս մասին ambion.news-ը տեղեկանում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:

Ականը պայթել է տան բակում:Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )