Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամների ընտրությունը հագեցած օրակարգի պատճառով այս քառօրյայում ավարտին չհասցնելու դեպքում իշխող թիմը նախատեսում է դա եզրագծին հասցնել հաջորդ շաբաթ` քննարկումը շարունակելով:
Մինչեւ փակ գաղտնի ընտրությունը պատգամավորները պետք է լսեն հանձնաժողովի 5 անդամներին, որոնքպետք է իրենց ծրագրային մոտեցումները ներկայացնեն, պատասխանեն պատգամավորների հարցերին: Իշխանություններին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մտահոգում է «Բյուջե-2020»-ի քվեարկությունը, որովհետեւմինչեւօրս ընդդիմադիրները դիրքորոշում չեն հայտնել, թե ինչպես են քվեարկելու փաստաթղթին: Նախատեսվում էր, որ ԱԺ-ում փաստաթղթի քննարկմանը ներկա կլինի նաեւ վարչապետ Փաշինյանը, բայց նա, ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, այդ օրերին աշխատանքային այցով Ֆրանսիայում կլինի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )