ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԻԱԿԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՏԱՔՍՈՒ ՄԵՋ
Գիշերը Ուկրաինայում հայտնաբերվել է այդ երկրի խորհրդարանի՝ Գերագույն Ռադայի պատգամավոր Անտոն Պոլյակովի դիակը՝ տաքսու մեջ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ոստիկանությունը։ Դիակը հայտնաբերվել է Կիեւի Դնեպրովյան շրջանում։
Նախնական վարկածի համաձայն, տաքսիով գնալիս՝ պատգամավոր Պոլյակովի ինքնազգացողությունը վատացել է ու չնայած որ շտապ բուժօգնություն են կանչել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Այժմ ոստիկանները տեղում անցկացնում են առաջնային գործողություններ՝ պատգամավորի մահվան հանգամանքները պարզելու համար։ Պատգամավորի մարմինն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության, որով էլ կպարզվի մահվան պատճառը։ Հարուցվել է քրեական գործ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/60d43d0e668e84634c551339e31f3450
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
