Խորին շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց սրտի բարի եւ դրական խոսքերն են փոխանցում մեզ ու օրհնում Գագիկ Ծառուկյանին

Մարզաբնակ սիրելի կուսակից ընկերներ, համակիրներ, հայրենակիցներ,
արդեն մի քանի օր է,
ինչ՝ ԲՀԿ մարզային գրեթե բոլոր տարածքային գրասենյակներից ստանում ենք զանգեր այն մասին, որ ակտիվ մոտենում եք մեր գրասենյակներ, հայտնում ձեր գոհունակությունը Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցվող արձանի գաղափարի վերաբերյալ, անգամ ներկայացնում առաջարկներ։
Այս քայլը նոր զարկ կլինի զբոսաշրջության զարգացման համար եւ հետեւաբար այն կնպաստի իրական տնտեսական հեղափոխություն իրականացնելուն։
Մարզային մեր բոլոր գրասենյակների դռները մշտապես բաց են բոլորի առաջ։
Մեր աշխատակազմի անդամները պատրաստակամ են ընդունել ձեզ, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք կունենաք դուք եւ անհրաժեշտության դեպքում նաեւ համատեղ քայլեր ձեռնարկել։
Խորին շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց սրտի բարի եւ դրական խոսքերն են փոխանցում մեզ ու օրհնում Գագիկ Ծառուկյանին։
Այո’, սա մի աստվածահաճո քայլ է, որով սկիզբ կդրվի համազգային նոր հաղթանակների, համախմբվածության, բարգավաճման ու օրհնության։
Սիրելի հայրենակիցներ տարածված հայտարարության մեջ նշվում է, որ առաջարկներով կարող եք դիմել միայն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին կամ «Կետնրոն» հեռուստաընկերությանը։
Աստված պահապան մեզ բոլորիս։
Հարգանքներով՝ ԲՀԿ Մարզային կառույցների համակարգման գրասենյակի աշխատակազմ։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )