ԽորանԱրդ ինտելեկտուալ կենտրոնի հետ, նոյեմբեր ամսին կազմակերպել էին «Ներառականությունը և Հասարակությունը» խորագիրը կրող բանավեճ-մրցույթներ
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան, որակյալ կրթության կայացմանը» ծրագիրը համագործակցելով ԽորանԱրդ ինտելեկտուալ կենտրոնի հետ, նոյեմբեր ամսին կազմակերպել էին «Ներառականությունը և Հասարակությունը» խորագիրը կրող բանավեճ-մրցույթներ:
Բանավեճ-մրցույթներից առաջ կազմակերպվել էր նախապատրաստական հանդիպումներ և իրականացվել էր աշխատանքներ բոլոր երեխաների հետ:
Բանավեճերը կարևոր գործիքներ են, բարձրաձայնելու հասարակության մեջ առկա խնդիրները և հնարավորություն, դիտարկել դրանք տարբեր տեսանկյուններից։
«Ներառականությունը և Հասարակությունը» բանավեճ-մրցույթը կայացավ «Ծնողները պետք է վերահսկեն երեխաների հեռախոսային ու համակարգչային հաղորդակցությունները» թեմայի շուրջ՝ գործընկեր 2 դպրոցների Ազատանի միջնակարգ դպրոցի և Գյումրու N15 հիմնական դպրոցի սաների մասնակցությամբ:
Բանավեճի ընթացքում երեխաները վիճարկեցին մի շարք դրույթներ, առաջարկեցին իրենց լուծումները։
Բանավեճում հաղթեց «Դեմ» թիմը։
