ԽՈՍՔԸ ԳՈՐԾՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է
Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀԿ համաժողովին` հարցուպատասխանի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել, եթե հիմնական ընդդիմադիր ուժերն իրենց առջև միայն մեկ նպատակ դնեն` իշխանափոխություն, այլ ոչ թե իրենք գան իշխանության»։
Նոյեմբերի 8-ի հանրահավաքը խոսքը գործով ապացուցելու ժամանակն է:
Վերջին մեկ տարվա ընթացքում դավաճան իշխանությունների հեռացման պահանջով հանրահավաքն առաջին անգամ անձամբ գլխավորելու և ելույթով հանդես է գալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ազդարարելով համազգային դիմադրության մեկնարկը:
«Ազատության» հրապարակի բեմահարթակում Արցախի ազատագրության պայքարին ուղղակի մասնակցություն ունեցած ՀՀ երկու նախկին նախագահների միասնական ներկայությունն ընդմիշտ փակելով ՔՊ-ից սնվող ընդդիմության բոլոր չարախոս ընդդիմադիրների բերանը կփոխանցի հստակ ուղերձ:
Այսօր պայքարն, իրո՛ք իշխանափոխության ու դրանով հայրենիքը թրքացումից փրկելու համար է, ոչ թե իշխանության:
Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից
