Խոշոր ավտովթար՝ Թուրքիայում. կան զոհեր և տասնյակ վիրավորներ (տեսանյութ)

Թուրքիայում մարդատար ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Այս մասին հունվարի 2-ին հայտնել է AHaber հեռուստաալիքը։

Վթարի հետեւանքով տուժել է 36 մարդ, որոնց բուժօգնություն է ցուցաբերվել։ Կա չորս զոհ։

Լրագրողները, վկայակոչելով Մալաթիայի հրշեջ ծառայության ղեկավարին, գրում են, որ վթարը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել թանձր մառախուղի և մերկասառույցի պատճառով։

https://youtu.be/mX6L5TJi5P0?si=sTqzsMzfAqwJuQ8w

Share This