Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. միմյանց են բախվել BMW մակնիշի երկու ավտոմեքենա

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Արմավիր քաղաքի Բաղրամյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի երկու ավտոմեքենա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )