«Վեոլիա Ջուր»-ը արձագանքել է մեր հրապարակմանը

Մեր հրապարակումից հետո «Վեոլիա Ջուր» ընկերության «Շիրակ» շահագործման տեղամասի աշխատակիցներն արագորեն արձագանքել են ահազանգին և մեկնել նշված հասցե։

Ընկերությունից հայտնում են, որ կոյուղագծի և դիտահորի խցանման վերացման ուղղությամբ աշխատանքները շարունակվել են, քանի որ համակարգում մեծ քանակությամբ կենցաղային աղբ էր կուտակված։

 

Միաժամանակ «Վեոլիա Ջուր»-ը կրկին հիշեցնում է՝ կոյուղագծերը կենցաղային աղբի համար նախատեսված չեն։ Դրանց մեջ աղբ նետելը կարող է առաջացնել խցանումներ և խնդիրներ ստեղծել ինչպես բնակիչների, այնպես էլ սպասարկող աշխատակիցների համար։Խնդրի լուծումը ընթացքի մեջ է։

Շնորհակալություն ենք հայտնում «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ մեր հրապարակմանը արագ արձագանքելու  համար։

Share This