Խերսոնում սպանել են Զելենսկու նախկին կողմնակից պատգամավորին


Խերսոնի շրջանում կրակել և սպանել են Ուկրաինայի իշխող՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության նախկին անդամ, Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Կովալյովին:

Այդ մասին հայտնել է Խերսոնի «Մոստ» պարբերականը:

Նշվում է, որ նախօրեին մահափորձ է իրականացվել «դավաճանի» դեմ, ինչից հետո վերջինս մահացել է:

«Մոստ»-ի հրապարակման մեջ նշվում է նաև, որ Կովալյովի սպանության մահափորձի մասին լուրերից հետո նրա տան մոտ մեծ թվով ռուս զինծառայողներ են հայտնվել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )