«Խաշ ունե՞ք։ Խի՞ Արարատը չի երեւում»․ ռուս բլոգերը փորձում է շփվել հայերենով

Ռուս բլոգեր Միխայիլ Կռիլովը, որն արդեն տեւական ժամանակ է՝ բնակվում է Հայաստանում, ինքն իրեն յուրահատուկ մարտահրավեր է նետել։ Միշան, ով իր ինստագրամյան եւ տիկտոկյան տեսանյութերում պատմում է Հայաստանի մասին ու ցուցադրում գեղեցիկ անկյունները, այս անգամ հետեւորդների հետ կիսվել է հայերենի իր իմացությամբ։ Ըստ մարտահրավերի՝ նա պետք է մեկ ամբողջ օր խոսեր հայերեն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mikhail Krylov (@mishacrylove)

 

Այսպիսով, բլոգերը հայերենով շփվել է տաքսու վարորդի, վաճառողների եւ, նույնիսկ, պատահական անցորդների հետ։ Հետեւորդները բազմաթիվ մեկնաբանություններ են թողել նրա հոլովակի ներքո։ Շատերը նշել են, որ Միշայի մոտ հայերեն խոսելը հիանալի է ստացվում։

Share This