ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ Է, ԲԱՅՑ ՄԵՆՔ ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱՆՔ ԹՄՐԵՑՆԵԼ ՄԵԶ ԿԵՂԾ ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքում նոր գրառում է արել.

«Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ:
Ինչ էլ անունը դնեք`

Ադրբեջանում բարձրագույն մակարդակով Հայաստանն ու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին համարվում են թշնամի, պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի զգացումով  մեծացել է  մի ողջ սերունդ: Սրանով հպարտանում է Ադրբեջանի նախագահը:

Իրական վիճակն այն է, որ տարվում է ցեղասպան քաղաքականություն:

Դա հիմնավորվում է օբյեկտիվ կոնկրետ ապացույցներով:

Այս ամենն այսօր վերահաստատել եմ մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում:»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )