Խաղաղության խաչմերուկն ու չաշխատող լուսացույցերը

Փաշինյանի կողմից հորինված «խաղաղության խաչմերուկը», իրականում ոչ միայն կեղծ օրակարգ է, այլ նաև ներքին ասել է,թե նիկոլական զանգվածին կերակրելու համար է հորինվել։Նիկոլ Փաշինյանը որքան շատ է խոսում խաղաղությունից, այդքան ավելի է պատերազմը մոտենում Հայաստանի սահմաններին։ Փաշինյանի վարչախմբի հորինած «խաղաղության խաչմերուկը» ոչ այն ինչ է, քան ծաղրական վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ։Նիկոլ Փաշինյանը ինքը ևս շատ լավ հասկանում է, որ խալխի լուսացույցը Հայաստանի խաչմերուկում չի աշախտում, որովհետև կողմերից առնվազն մեկը չի տիրապետում երթեւեկության կանոններին։

Հայաստանը պիտի «խաչմերուկ» դառնա, պարզ է, որ աշխարհաքաղաքական պատահարների, բախումների, զոհերի և կորուստների քանակը էլ ավելի է մեծանալու։Փաստ է նաև, որ Փաշինյանը ոչ միայն ի վիճակի չէ կառավարել կամ նվազեցնել ռիսկերը, այլ, նա միայն ավելացնելու է դրանք։
Թշնամին ամենօրյա ռեժիմով ցույց է տալիս,որ
«խաղաղության խաչմերուկի» սվետոֆորները փչացած են։Ի դեպ այս համատեքստում սահմանին զոհ ունենք։Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:

Share This