Ցանկացած ոլորտ դրական արդյունք է տալիս իր միջավայրում

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ցանկացած ոլորտ դրական արդյունք է տալիս իր միջավայրում։ Այդպիսին է Աստծո ստեղծած բնությունը։ Եթե մշակույթը չպետք է լինի քաղաքի ու առավել ևս մայրաքաղաքի բովանդակությունը և կենտրոնը, ի՞նչը պետք է լինի։

Դե եկեք Մատենադարանն էլ տեղափոխենք… ԱՄՆ Սիլիկոնային հովտում տեխնիկական, տնտեսական, բնագիտական ուղղություններն են։ Մշակութային և հումանիտար մասնագիտություններ այնտեղ չկան։

Մեր հարևան Վրաստանը Մյունխենի տեխնոլոգիականի մասնաճյուղ է ստեղծում 25-30.000 ուսանողի համար։

Ես միանշանակ կողմ եմ բնական գիտությունների առումով ուսանողական քաղաքին, որ կունենա բոլոր ուղղություններով հագեցած ու ժամանակակից լաբորատորիաներ և կրթությունը գիտելիք տվող հաստատություններից կվերածվի նաև գործնականում գիտելիք արտադրողի։

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան ճիշտ իր միջավայրում է և դա է պատճառը, որ լավ արդյունք է ապահովել»։

 

Share This