Լրացուցիչ քննության կարիք կա. դատախազությունը չի հաստատել Գասպարյանի գործով մեղադրականը

Հայաստանի գլխավոր դատախազությունը լրացուցիչ քննության համար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է վերադարձրել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի քրեական գործը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից:
Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել էին կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ:
Կոմիտեում քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր: Գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել էր դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Դատախազությունն այժմ վերադարձրել է գործը, այդ որոշման դրդապատճառների մասին չի հաղորդվում:
Հակակոռուպցիոն կոմիտեում գլխավոր դատախազության որոշումն անօրինական են համարում ՝ հայտարարելով, որ այն բողոքարկելու են վերադաս դատախազին։
Հիշեցնենք` հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով հիմնավորվել էր, որ Վլադիմիր Գասպարյանը 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրանք գրանցել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )