Լուկաշենկոն հայտնել է, թե երբ Մինսկը Ռուսաստանից կստանա մարտավարական միջուկային զենք

«Ամեն ինչ պատրաստ է։ Կարծում եմ՝ մի քանի օր կպահանջվի, և մենք կունենանք այն, ինչ խնդրել ենք։ Եվ նույնիսկ մի փոքր ավելին», – Լուկաշենկ

Բելառուսի ղեկավարի խոսքով՝ պահպանման համար ստեղծվել են պայմաններ, որոնք պահանջների խստությամբ համեմատելի են հիվանդանոցի վիրահատական ստորաբաժանման հետ։ Լուկաշենկոն ընդգծել է, որ չի վարանի, եթե ստիպված լինի միջուկային զենք կիրառել ագրեսիայի դեպքում։

Հիշեցնենք, որ ռուսական միջուկային զենքի` Բելառուս տեղափոխելու մասին հայտնի դարձավ մայիսի վերջին։ Ռուսաստանը Մինսկին կհանձնի «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգը: Դրա համար արդիականացվել են բելառուսական Սու-25 որոշ ինքնաթիռներ, իսկ բելառուս զինվորականները վերապատրաստվել են ռուսական ուսումնական կենտրոններում։

ոյի խոսքերն է մեջբերում BelTA-ն։

Share This