Լիտվան կարող է տնտեսական հարված հասցնել Ռուսաստանին

Լիտվան նախատեսում է միակողմանիորեն արգելել երկակի նշանակության մի շարք ապրանքներ, որոնք կարող են Ռուսաստան մուտք գործել Բելառուսի տարածքով։ Ցանկում կա մոտավորապես 60 անուն, որոնք չկան Եվրամիության (ԵՄ) ցուցակում։ Այսպիսով, Վիլնյուսը ուժեղացնում է ճնշումը ԵՄ-ի վրա՝ Մոսկվայի նկատմամբ սահմանափակումները խստացնելու համար։

«Մենք ունենք տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ ապրանքների մի մասը կարող է օգտագործվել Ուկրաինայի հակամարտության ժամանակ։ Մենք ցանկանում ենք ապահովել, որ Լիտվայի տարածքը չօգտագործվի այդ նպատակով»,- ասել է Արմոնայտը։

Share This