Լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ

Երևանում հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ․ հայտնում են «Հայհիդրոմետ» ծառայությունից։

 

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 30-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ: Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հոկտեմբերի 29-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին կնվազի 6-9 աստիճանով, նոյեմբերի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

 

 

Share This