Լեռնային Ղարաբաղի հարցում միշտ պետք է հիշել Փաշինյանի որոշումը, որը ներկայիս իրավիճակի նախահիմքն է. Պեսկով

Լեռնային Ղարաբաղի հարցում միշտ պետք է հիշել պարոն Փաշինյանի որոշումը. նա ճանաչել է Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ: Սա ներկայիս իրավիճակի նախահիմքն է. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանն ուշադիր հետևում է ղարաբաղցի հայերի ճակատագրին. մենք մարդասիրական օգնություն ենք ցուցաբերում, մեր խաղաղապահները շարունակում են իրենց գործունեությունը», – ասել է Պեսկովը:

Share This