Լեոնարդո դի Կապրիոն և մոդել Վիտորիա Սերետտին ցնցել են սոցիալական մեդիան՝ նշանադրության մասին լուրերով

Համացանցում կրկին լուրեր են պտտվում Լեոնարդո Դի Կապրիոյի և մոդել Վիտորիա Սերետիի հետ նշանադրության մասին։

Նշանադրության մասին խոսակցությունը, որը բռնկվել է DeuxMoi բամբասանքային բլոգի էլեկտրոնային նամակի պատճառով, ցնցել է երկրպագուներին, քանի որ երկար ժամանակ լուրեր են պտտվում, որ դերասանը հավատարիմ է «25 տարեկան եւ փոքր» սկզբունքին, երբ խոսքը վերաբերում է իր հիասքանչ ընկերուհիներին: Իսկ Սերետին արդեն 26 տարեկան է:

Այնուամենայնիվ, Page Six-ը հաղորդում է, որ չնայած առցանց աղմուկին, Լեոնարդո Դի Կապրիոն դեռևս մտադիր չէ ամուսնանալ: «Սա ոչ այլ ինչ է, քան համացանցային բամբասանք», – պարբերականին հայտնել է աղբյուրը:

Նա հավելել է, որ դերասանի նշանադրության մասին խոսակցությունները «հայտնվում են ամեն ամիս»։

Նմանատիպ ենթադրություններ հայտնվել էին մարտին, երբ 26-ամյա Սերետիի ձախ ձեռքին նոր մատանի էին նկատել:

Share This