Լարված իրավիճակ Աբովյան փողոցում. Ո՞ւր են ոստիկանները

Քիչ առաջ լարված իրավիճակ է առաջացել Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում։

Մի տղամարդ փողոցում միրգ, բանջարեղեն վաճառողների արկղերի պարունակությունը շուռ է տվել մայթերին՝ թույլ չտալով, որ նրանք առևտուր անեն։

Տղամարդուն դիմադրող կինը փորձեց բեռնատարի թափք տեղափոխված մրգով լի արկղը հանել, ի պատասխան տղամարդը նախ բղավեց, ապա հրեց, ինչի հետևանքով կնոջ ձեռքի արկղից մրգերը գետնին թափվեցին։

Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանն ու գրել.

«Աբովյան փողոց. «թավշյա» պայքար փողոցի առեւտրի դեմ»։

Share This