Լավ, ինչո՞ւ գնամ առանց նրա․ Լուկաշենկոն ՄԱԿ-ի գագաթնաժողովին չի գնա առանց «մեծ եղբոր»՝ Պուտինին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին նվիրված գագաթնաժողովին մասնակցելու թեման և կասկածում է, որ ինքը կգնա միջոցառմանը, եթե իր ռուս գործընկերը այնտեղ չլիներ։
«Դեռ չեմ չեղարկի այս միջոցառումը: Դեռ։ Դա հայտնի կլինի, «մեծ եղբոր» հետ կխորհրդակցենք, եթե նա չգնա, լավ, ինչո՞ւ գնամ այնտեղ առանց նրա»,- նշել է Լուկաշենկոն։
Ավելի վաղ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նա հրավեր է ստացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից՝ մասնակցելու կայուն զարգացման նպատակներին նվիրված գագաթնաժողովին։ Գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերին։
