Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնել են լրատվամիջոցները։
ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված տարբեր նախաձեռնությունների վերաբերյալ:
Ի թիվս այլնի՝ ԱՄՆ պետքարտուղարը ցավակցություն է հայտնել Լավրովին Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների պայթյունների զոհերի կապակցությամբ։
