«Իրավունք». Սկանդալ ՔՊ-ում. ինչու Փաշինյանը «կատաղեց» Արայիկի ու Ռազի վրա
«Իրավունք» թերթը գրում է. «Շենգավիթի ՔՊ տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծած եւ կալանքի տակ հայտնված նույն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի անվան շուրջ աղմուկը ոչ միայն չի դադարում, այլ գնալով էլ ավելի ուշագրավ մանրամասներ են ջրի երես դուրս գալիս:
Նույն աղբյուրի կարծիքով՝ Ռազմիկ Մկրտչյանի հրաժարական գրելու դիմումը եղել է հենց Նիկոլ Փաշինյանի հրահանգով: Սակայն, գնանք դեպքերի ակունքներ. գաղտնիք չէ, որ նույնիսկ ՔՊ-ի ներսում կա «թայֆա» ասվածը ու Ռազն Արայիկի «թայֆից» էր: Եվ նրա անպարտելիության զգացողությունն այն աստիճանի էր հասել, որ լինելով թաղապետ՝ իրեն իրավունք է վերապահել զանգել եւ, այսպես ասած, «օտչյոտ» պահանջել Շենգավիթի վերընտրված ՔՊ տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանից եւ մի երկու թարս ապտակ հասցրել՝ իբրեւ թե իրեն հայհոյելու համար: Դե ՔՊ-ական Տիգրանն էլ միամիտ տղա չի եղել ու նախապես հեռախոսի տեսախցիկը միացրած է գնացել՝ այդ ամենը ֆիքսելու համար: Ասում են, որ Ռազն այնքան բարկացած է եղել, որ Տիգրանին պահել է իր կամքին հակառակ՝ փակ սենյակում, որը եւս քրեական հոդված է:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
