Իրավապահները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
Սեպտեմբերի 28-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Արագած գյուղի 56-ամյա տղամարդն ու նրա 30-ամյա որդին իրացնում են առանց համապատասխան մակնշման ալկոհոլ և ծխախոտ, ինչպես նաև ապօրինի վաճառում դիզվառելիք։ Ստուգման ընթացքում տան բակի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել են դիզվառելիքով լցված տարաներ։
30-ամյա երիտասարդը ձերբակալվել և ընդունել է, որ տանը և կից շինություններում կա վաճառքի նախատեսված առանց մակնշման ալկոհոլ ու ծխախոտ։ Նախաձեռնված վարույթի շրջանակում հայտնաբերվել են 80 հատ 10-լիտրանոց տարա՝ ընդհանուր 800 լ դիզվառելիքով, 120 տուփ տարբեր տեսակի ծխախոտ և 7 շիշ կեղծ օղի։
