Իրանցի հաքերները կոտրել են ԱՄՆ կառավարական կայքը
BNO News-ը հայտնում է,որ ԱՄՆ կառավարական կայքերից մեկը` Դաշնային գրադարանային ծրագրի տվյալների կայքը, կոտրվել է «իրանցի հաքերների կողմից»:
Ավելի վաղ, Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Իրանի կողմից հնարավոր կիբերհարձակումներով: Կոտրված կայքում հայտնվել է «իրանցի հաքերներ» գրությամբ նյութեր, այդ թվում, Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ու Իրանի դրոշի լուսանկարները։
