Իրանում 7 մարդ է զոհվել Պակիստանի հրթիռային հարվածների հետևանքով

Պակիստանի հետ սահմանամերձ գյուղում 7 ոչ իրանցի քաղաքացի է զոհվել այդ երկրի հրթիռային հարձակումների հետևանքով, հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով Սիստան և Բելուջեստան նահանգի անվտանգության և իրավապահ մարմինների գծով փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին։

Ավելի վաղ France Press-ը, վկայակոչելով Պակիստանի հետախուզության ներկայացուցչին, հայտնել էր, որ զինուժը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին հակապակիստանյան խմբավորումների դեմ։

Հերթական պայթյունը տեղի է ունեցել Սիստան և Բելուջիստան նահանգի Սերավան քաղաքի մոտ, որտեղ զոհեր և վիրավորներ չկան։

Share This