Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տուժածներ

Իրանի հյուսիսում գտնվող Գերմսար քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 9 մարդ է տուժել։

Այս մասին հայտնում է İRNA գործակալությունը։

Նշվում է, որ բոլոր տուժածները թեթև վնասվածքներ են ստացել։

Քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով մի շարք բնակելի շենքերում անջատվել է էլեկտրաէներգիան և ինտերնետը։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Գերմսար քաղաքից 5 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 49,4 հազար մարդ։

Share This