Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

«Մառախուղի պատճառով օդային օգնությունը հնարավոր չէ», – ասել է Իրանի արտակարգ իրավիճակների վարչության խոսնակը։

Նա նշել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր շտապօգնության 8 մեքենա է ուղարկվել։ Նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

«Փրկարարական տարբեր խմբեր շարժվում են դեպի տարածք, սակայն մառախուղի եւ վատ եղանակի պատճառով տարածք հասնելը կարող է ժամանակ պահանջել», – ավելի վաղ ասել է ներքին գործերի նախարարը։

Ռայիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին իր ու ադրբեջանցի պաշտոնակցի մասնակցությամբ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից։

Ըստ պետական հեռուստատեսության, միջադեպը գրանցվել է Ջոլֆա քաղաքի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք։

 

Share This