Իրանի նախագահը ներողություն է խնդրել
Իրանի նախագահը ներողություն է խնդրել, որ միանգամից չեն հայտարարել ուկրաինական ինքնաթիռի խոցման մասին
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ներողություն է խնդրել, որ միանգամից չեն հայտնել, որ իրանական օդուժը սխալմամբ խոցել է ուկրաինական օդանավը, որը դարձել է ավելի քան 170 մարդկային զոհի պատճառ։ Նրա ելույթը հեռարձակվել է Իրանի ողջ տարածքով։ Հասան Ռոուհանին ընդգծել է, որ մարդիկ պետք է հասկանան, որ անվտանգության ուժերը ոչինչ չեն թաքցնում։ Նա նաեւ ասել է, որ ինքը հանդիսանում է ժողովրդի ծառան եւ պարտավոր է խոսել ժողովրդի հետ անկեղծ ու բաց։ Ռոուհանին հավելել է, որ դատական իշխանությունը, զինված ուժերը եւ կառավարությունը պետք է միավորվեն ու համատեղ կերպքով քննեն տեղի ունեցածը։
