Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում ահաբեկչություն է տեղի ունեցել. կա զոհ և վիրավոր

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Սարդաշտ քաղաքի Ագլան գյուղի մոտակայքում ԻՀՊԿ բազայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մյուսը՝ վիրավորվել, հայտնում է Mehr-ը:

Հաղորդվում է՝ ժամեր առաջ ահաբեկչական խմբավորման անդամները անկանոն կրակ են բացել Սարդաշտում գտնվող Ագլան գյուղի մոտակայքում գտնվող ԻՀՊԿ ռազմակայանի ուղղությամբ՝ սպանելով մեկ մարտիկի և վիրավորելով մյուսին:

Խմբի ինքնության կամ հարձակման դրդապատճառների մասին լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդել, միայն նշվել է, որ նպատակը տարածաշրջանում ԻՀՊԿ-ի ռազմակայանն է եղել: Միջադեպի հետաքննությունը շարունակվում է, և տեղական իշխանությունները դեռևս որևէ լրացուցիչ պաշտոնական հայտարարություն չեն արել:

Share This