Իրանը նոր անօդաչու թռչող սարք է ներկայացրել

Իրանի Հեղափոխական պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերը ներկայացրել են իրենց նորագույն կամիկաձե անօդաչու թռչող սարքը, որը կոչվում է Shahed-107, հաղորդում է Tasnim-ը։

Անօդաչու թռչող սարքը ներկայացվել է այսօր և «օգտագործվում է թշնամու թիրախների դեմ գործողություններ իրականացնելու համար»։

Shahed-107-ը կարող է թռչել ավելի քան 1500 կիլոմետր։

Նշվում է, որ այս անօդաչու թռչող սարքերի մի ամբողջ խմբի օգտագործումը կարող է զգալի վնաս հասցնել Իսրայելի օդային պաշտպանության հնարավորություններին։

Share This