Իրանը նախազգուշացում է արել Իսրայելին

Իրանը հարվածներ կհասցնի իսրայելական նավթավերամշակման գործարաններին ու գազի հանքավայրերին, եթե Իսրայելը հարձակվի Իրանի տարածքի վրա։ Այս մասին Mehr-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերի հրամանատարի տեղակալ ծովակալ Ալի Ֆադավին։

«Եթե օկուպանտները սխալվեն, մենք կհարվածենք նրանց էներգիայի բոլոր աղբյուրներին, նավթավերամշակման գործարաններին և գազի հանքավայրերին», – ասել է նա:

Հոկտեմբերի 4-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ օրինական էր համարել Իսլամական Հանրապետության կողմից Իսրայելի վրա իրականացված հրթիռային հարձակումը։

Share This