Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում գտնվող ԱՄՆ բազաներին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) համատեղ հարվածներ է հասցրել իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում ԱՄՆ հյուպատոսարանի մոտ տեղակայված ամերիկյան ռազմաբազային և օդանավակայանին։ Այս մասին հայտնում է ամերիկյան ABC News հեռուստաալիքը։

Ըստ տեղեկությունների՝ Էրբիլում մոտ 7000-8000 հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Բալիստիկ հրթիռները և անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Հարիրի ամերիկյան ռազմաբազային և նրա հարակից միջազգային օդանավակայանին:

Էրբիլում օդային հաղորդակցությունն այս պահին դադարեցված է։ Երեք անօդաչու թռչող սարք են խոցվել։ Ամերիկյան կողմը հերքում է իր զինվորականների կորուստները։

Share This