Իրանը համատեղ զորախաղեր կանցկացնի Ռուսաստանի եւ Չինաստանի հետ
Իրանի ռազմածովային նավատորմի հրամանատար Հոսեյն Խանզադին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը համատեղ ռազմածովային զորախաղեր կանցկացնի Ռուսաստանի եւ Չինաստանի հետ՝ Հնդկական օվկաիոսում։ Դա կլինի դեմարշ քայլ ընդդեմ Պարսից ծոցում ամերիկյան ներկայության եւ դրա հետ կապված լարվածության աճի։ Զորախաղերի նպատակը Հնդկական օվկիանոսի հարավային ջրերում անվտանգության մակարդակի բարձրացումն է։ Նշենք, որ Պարսից ծոցի ավազանում էլ նախորդ տարի էր Իրանը խոշոր ռազմածովային զորախաղեր անցկացրել։
