Իրանը բացահայտել է միջուկային օբյեկտներին հասցված վնասը

Ամերիկյան հարվածները «լուրջ և զգալի» վնաս են հասցրել Ֆորդոյի միջուկային օբյեկտին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին CBS News-ին տված հարցազրույցում։

 

«Ոչ ոք դեռ հստակ չգիտի՝ ինչ է տեղի ունեցել Ֆորդոյում։ Սակայն այժմ մենք տեղեկություններ ունենք, որ օբյեկտները լուրջ և զգալի վնասներ են կրել։ Իսլամական Հանրապետության Ատոմային Էներգիայի կազմակերպությունը ներկայումս գնահատում և վերլուծություն է իրականացնում, որից հետո հաշվետվությունն արդեն կներկայացվի կառավարությանը», – ասել է դիվանագետը։

 

Արաղչին նշել է, որ միայն մասնագետների կողմից վնասը գնահատելուց հետո հնարավոր կլինի հասկանալ՝ արդյոք հնարավոր է վերագործարկել օբյեկտները: Բացի այդ, նախարարը հիշեցրել է, որ Իրանում կրոնական տեսանկյունից արգելված է միջուկային զենքի ստեղծումը:

Share This