Իրակլի Կոբախիձեն դարձել է Վրաստանի վարչապետի թեկնածու
Վրաստանում իշխող կուսակցությունը ներկայացրել է վարչապետի թեկնածուին։ «Վրացական երազանքի» համագումարում թեկնածու է ընտրվել Իրակլի Կոբախիձեն, ով զբաղեցնում էր կուսակցության նախագահի պաշտոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Կոբախիձեն ստացել է լիակատար աջակցություն»,- համագումարի քվեարկության արդյունքներից հետո հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այսպիսով, Կոբախիձեն իր տեղը փոխեց Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, ով վերջերս թողեց վարչապետի պաշտոնը և ստանձնեց կուսակցության նախագահի պաշտոնը։
Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ պետք է վստահություն հայտնի վարչապետի թեկնածուին և նրա կառավարությանը։ Վստահություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է ստանալ պատգամավորների՝ 150 ձայնից 76-ը։
