Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն

ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի կդիմել։

Երևանում ընթացող « Գլոբալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողովում, խոսելով Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության մասին, նա ասաց. «Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի»։

Ըստ նրա, Թրամփը մտածում է՝ այն ձևը որով գործում է որպես Նյու Յորքի անշարժ գույքի գործակալության ղեկավար, մարդկանց կարող է զոռել, զոռբայությամբ հասցնել իր ուզածին։

Share This