Իտալիայում և Ֆրանսիայում ձերբակալվել է 63 դրամանենգ. Նրանք հասցրել են կեղծել 6 մլն եվրո

Իտալիայի և Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են առնվազն 6 միլիոն եվրոյի կեղծման մեջ ներգրավված 63 մարդու, այս մասին հայտնել է Եվրոպական ոստիկանական գործակալությունը (Եվրոպոլ), որն աջակցություն է ցուցաբերել գործողությանը։

Կազմակերպության տվյալներով՝ Նեապոլում տեղակայված իտալական կազմակերպված հանցավոր խումբը «ներգրավված է եղել մի քանի անվանական արժեքով կեղծ թղթադրամների տարածմամբ ամբողջ Եվրոպայում»։ Կեղծ անվտանգության տարրերի բարձր որակը հաստատվել է Եվրոպական կենտրոնական բանկի կողմից։

Գործողությունից առաջ իրավապահները ձերբակալել են յոթ սուրհանդակների և առգրավել 20, 50 և 100 եվրո արժողությամբ կեղծ թղթադրամներ՝ ընդհանուր մոտ 200 հազար եվրո:

Ինչպես նշել է Եվրոպոլը, ընդհանուր առմամբ կեղծարարները «կասկածվում են 6 միլիոն եվրո կեղծելու մեջ»։ Կազմակերպությունը պարզաբանել է, որ Իտալիայում ձերբակալվել է 62 մարդ, Ֆրանսիայում՝ 1։

Եվրոպոլին աջակցել է Իտալիային և Ֆրանսիային՝ հեշտացնելով տեղեկատվության փոխանակումն ու ֆինանսավորումը և համակարգելով մի շարք գործառնական գործողություններ:

Share This