Իսրայելում ՀՀ դեսպանատունը դիմել է տեղի հայերին

Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ.

էլեկտրոնային հասցեով (armisraelembassy@mfa.am),

սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով,

ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով

Share This