Իսրայելն ապացուցեց, որ ավելի լավ կարող է գործել քան նույնիսկ ԱՄՆ հատուկ ծառայությունները. Չերնամորյանը փակագծեր է բացում
Իսրայելահայ խմբագիր Արտյոմ Չերնամորյանը վստահեցնում է.
-Իսրայելում բնակչությունը սպասողական վիճակի մեջ է՝ բանակի ու հատուկ ծառայությունների փայլուն իրականացված գործողությունների արդունքում: Իսրայելը կատարեց իր խոստումը՝ վրեժ լուծելով Դրուզական գյուղի վրա իրականացված հրթիռային հարձակման հետ կապված: Ոչնչացվեց Համասի համար մեկը, միլիարդատեր Իսմայիլ Հանիան, ով ապրում էր Քատարում և սպանվեց Թեհրանում: Իսրայելն ապացուցեց, որ ավելի լավ կարող է գործել քան նույնիսկ ԱՄՆ հատուկ ծառայությունները: Սպասենք ու զինվենք համբերությամբ, չեմ կարծում որ այս երկու անձանց չեզոքացումը տարածաշրջանում նոր պատերազմի արդյունք կդառնա: Մեսիջներն ուղղարկված են, մնում է դրանց հետ հաշվի նստեն:
