Իսրայելի հարձակումը մեծացրել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման հնարավորությունները. Թրամփ

Իրանի վերաբերյալ ռազմավարական նիստին մասնակցելու համար դահլիճ մտնելուց մի քանի րոպե առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին հայտնել է, որ իր համոզմամբ՝ Իսրայելի զանգվածային հարվածը, ըստ ամենայնի, մեծացրել է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի կնքման հնարավորությունները։

Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը դեռևս ցանկանում է կիրակի հանդիպել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ միջուկային բանակցությունների նախատեսված վեցերորդ փուլի համար, հայտնել է ամերիկացի պաշտոնյան, սակայն իրանցիները հայտարարում են, որ չեն մասնակցի։

Թրամփը ցանկանում է օգտագործել Իսրայելի սկսած պատերազմը՝ իրանցիներին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար՝ այժմ ավելի թույլ դիրքից։

news.am

Share This