Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի հարավային արվարձանը
Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի ռումբ են նետել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձան Դահիայի վրա, հաղորդում է «Ալ Ջազիրան»։
Դահիայի վրա հարվածների մասին հաղորդագրություններից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ քաղաքի վրա ավիահարվածներ են հասցվել։
