Իսրայելը պատերազմ է սկսում Իլոն Մասկի հետ
Իսրայելը խոստացել է ոչնչացնել Իլոն Մասկի Starlink համալիրները, եթե նա սկսի դրանք մատակարարել Գազայի հատված։
«Եթե Մասկը օգնի ՀԱՄԱՍ-ին հաղորդակցության հարցում, ապա նրանք կոչնչացվեն բոլոր հասանելի միջոցներով, և Իսրայելը կխախտի Մասկի կազմակերպության հետ բոլոր պայմանավորվածությունները», – ասել է երկրի կապի նախարարը։
Նախկինում Starlink-ի սեփականատերը հայտարարել էր, որ արբանյակային ինտերնետ կտրամադրի Գազայի մարդասիրական կազմակերպություններին:
Երեկ Գազայի հատվածի վրա Իսրայելի ցամաքային հարձակումից ի վեր, անկլավում կորել են հաղորդակցությունները, և միջազգային կազմակերպությունները չեն կարողանում տեղեկատվություն ստանալ այնտեղից:
