Իսրայելը Լիբանանում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» մարզական ճամբարի վրա

Իսրայելական զորքերը Լիբանանում հարվածներ են հասցրել «Հեզբոլլահի» մարզական ճամբարի վրա, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով լիբանանյան անվտանգության ծառայությունների աղբյուրներին։

Լիբանանի արևելքում իսրայելական հարձակման թիրախը Սիրիային սահմանակից Ջանտա գյուղում շարժման մարզական ճամբարն էր, գործակալությանը հայտնել են աղբյուրները։

Հարվածներից մեկը եղել է Սաֆարի քաղաքի վրա, որը գտնվում է երկրի արևելքում գտնվող Բաալբեկ քաղաքի մոտակայքում։

Share This