ԻՍՐԱՅԵԼԸ ԱՄՆ-ԻՑ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ 12 ԾԱՆՐ ՈՒՂՂԱԹԻՌ ՈՒ 2 ԼԻՑՔԱՎՈՐՈՂ ԻՆՔՆԱԹԻՌ

Իսրայելի պաշտպանության նախարարությունը ստորագրել է համաձայնագիր ԱՄՆ կառավարության հետ 12 ծանր ռազմատրանսպորտային CH-53K ուղղաթիռ ու Boeing KC-462 լիցքավորող ինքնաթիռ ձեռքբերելու մասին:

«Իսրայելի պաշտպանության նախարարությունը ստորագրել է համաձայնագիր ԱՄՆ կառավարության հետ 12 ծանր CH-53K ուղղաթիռ ու Boeing KC-462 լիցքավորող ինքնաթիռ ձեռքբերելու մասին»,-ասվում է ուրբաթ նախարարության մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ: Դրանում նաեւ նշվում է, որ ուղղաթիռների գործարքի արժեքը կազմում է շուրջ 2 միլիարդ դոլար, իսկ լիցքավորող ինքնաթիռների պայմանագրի գինն է շուրջ 1,1 միլիարդ դոլար:

«Համաձայնագիրը նախատեսում է վեց հավելյալ ուղղաթիռ ձեռքբերելու հնարավություն: Առաջին ուղղաթիռների մատակարարումն Իսրայելում ակնկալվում է 2026 թվականին»,-հավելել են մամուլի ծառայությունից:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )