Իսկ հիվանդացած Սեւանի մասին շվեյցարացիներին ասել ե՞ն

Իսկ հիվանդացած Սեւանի մասին շվեյցարացիներին ասել ե՞ն Պարզվում է, որ այս տարվա հունիս-հուլիս ամիսներին շվեյցարական առաջատար տպագիր և էլեկտրոնային մամուլի միջոցով հազարավոր շվեյցարացիների առջև Հայաստանը ներկայացվել է որպես տուրիստական գրավիչ ուղղություն` աչքի ընկնելով ազգային ուտեստների բազմազանությամբ, բարձրակարգ գինիների տեսականիով, հազարամյակների հարուստ պատմությամբ ու մշակույթով եւ այլ գրավչություններով։ Ճամփորդական լրագրողական 16 կազմակերպությունների ներկայացուցիչներ ճանաչողական այցով եղել են Հայաստանում պտտվել մարզերով, եղել տեսարժան վայրերում եւ իրենց տեսածն ու տպավորությունները ներկայացրել իրենց լսարաններին։ Ինչ խոսք, կարեւոր քայլ է եւ հայկական տուրիստական ոլորտի համար սա էական նշանակություն կարող է ունենալ։ Սակայն կա մի հանգամանք, որի մասին պետք է խոսել։ Իսկ օրինակ ներկայացվել է Սեւանի հիմնախնդիրը։ Հանուն անկեղծության կամ հանուն ազնվության։ Ինչ տպավորություն պետք է ստանա օրինակ Լյուցերնից ժամանած տուրիստը, եթե տեսնի Սեւանը ծանր հիվանդ վիճակում։ Պատկերացնում ենք արդյոք այն հիասթափությունը որը կունենա ֆրանսախոս լսարանն օրինակ, եթե ամսագրերում կայքերում թերթերում կարդա «Գեղամա կապուտաչյա գեղեցկուհի» արտահայտությունը իսկ իրականությունը լինի՝ «կանաչած ու հիվանդ Սեւան»։ Կամ ասել են, որ պատմական կոլորիտով Գյումրիում 2500 մարդ դեռ շարունակում է դեգերել վաղուց ֆիզիկապես ու բարոյապես մաշված տնակներում իսկ պաշտոնյաները բառախաղով են փորձում հարցը լուծած լինել։ Տուրիստական PR-ը լավ է իհարկե, սակայն լավ է ավելի, եթե անկեղծ ու ազնիվ է հյուրընկալողը հյուրի հանդեպ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )