Իշխանությունները կազմաքանդում են կրթությունը

Նիկոլ Փաշինյանի կառավարման վեց տարիները հիմնովին ավիրեցին բոլոր ոլորտները` բանակից, մինչև կրթություն։

Փաշինյանի իշխանությունը քանդում է հինը, բայց ոչ մի նոր բան դրա փոխարեն չի առաջարկում։
Գյումրիի Գեղարվեստի պետական ակադեմիան կարող է փակվող բուհերի շարքերում հայտնվել

Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ շրջանառվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ բուհին տրամադրվող լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների սահմանային քանակը, որը չի կարող պակաս լինել 4 հազարից: Այսինքն` այս օրենքի ընդունման պարագայում այլեւս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող: Օրենքը դեռ շրջանառության մեջ չի մտել, բայց արդեն բուհերի դասախոսները մտահոգություններ են հայտնում, որ կարող են բուհեր փակվել։ Երևանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղը ուսանողների թվով երրորդ բուհն է մարզում,
27-ամյա բուհը չունի 4000 ուսանող և նոր օրենքով բուհական կրթության հավաստագիր կստանան 4000 և ավել ուսանող ունեցող բուհերը։
Նշենք որ արվեստի այս բուհում են մեկտեղված նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը, ինչպես նաև ԵԹԿՊ-ի Գյումրիի մասնաճյուղը։
Նշենք նաև որ Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոսները և ուսանողներից շատերը ամիսներ առաջ հայտնել էին իրենց մտահոգությունը Նիկոլ Փաշինյանի «Ակադեմիական քաղաք» կառուցելու հայտարարություններին։ Արվեստի բուհում գործող կոնսերվատորիայի մասնաճյուղում անգամ ամիսներ առաջ ստորագրահավաք է իրականացվել, որպեսզի կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը գործի առանձին, ոչ թե ունենա ֆակուլտետի կարգավիճակ։

Share This