ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՂ ՀԻՇԵՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ <<ԲԵՐԿՈՒՏ>>-Ի ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Իշխանությունների կողմից կարծես թե հրազենով զինված անվտանգության աշխատակիցների անթաքույց եւ ցուցադրական գործողությունները հիշեցնում են ուկրաինական մայդանի ժամանակ «Բերկուտ»-ի գործողությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր  էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

Նա, մասնավորապես, նշել է․

«Վերջին ժամանակներս ՀՀ-ում բողոքի խաղաղ ակցիաների ժամանակ իշխանությունների կողմից կարծես թե հրազենով զինված անվտանգության աշխատակիցների անթաքույց եւ ցուցադրական գործողությունները հիշեցնում են ուկրաինական մայդանի ժամանակ «Բերկուտ»-ի գործողությունները:

Լավ կլիներ թե՛ իշխանությունները, եւ թե՛ այդ անվտանգության աշխատակիցները հիշեն ուկրաինական իշխանությունների եւ «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցների ճակատագիրը, իսկ եթե ծանոթ չեն խորհուրդ կտամ ծանոթանալ»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )